Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատմել է ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Լեռնային Ղարաբաղ ներխուժելու փորձի որոշ մանրամասներ:

Հունվարի 21-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց այցելելիս պաշտպանության նախարար, պատասխանելով աշակերտների հարցին, հաղորդել է, որ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը կանխվել են պահակակետերի անձնակազմի հերոսական ջանքերի շնորհիվ: «Այսինքն՝ 9 մարդ կարողացել է հակազդել մոտ երեք տասնյակ դիվերսանտների ու նրանց ելման կետերը վերադարձնել»,-ընդգծել է նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը։