Ռուսաստանից Մի-35Մ ռազմական ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին ավարտվել է:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, պատվիրված բոլոր քսանչորս ուղղաթիռներն արդեն Ադրբեջանում են: Օդաչուներին սովորեցնելու համար Ադրբեջանը գնել է նաեւ Մի-35Մ-երի սիմուլյատորները:
Նշենք, որ Մի-35Մ-երի մատակարարումը սկսվել է 2011-ի դեկտեմբերին:
Մի-24-ի հիմքի վրա ստեղծված Մի-35Մ ուղղաթիռը նախատեսված է զրահատեխնիկա ոչնչացնելու համար:




























