Հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Պյոտր Դ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 16-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 20-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























