Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Բրյուսելում իր հայրենակիցները սառը ցնցուղ են կազմակերպել՝ նրա դեմ բողոքի ակցիա իրականացնելով։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Բելգիայի «Աթաթուրքի գաղափարների միության» մոտ 100 անդամ հավաքվել են այն հյուրանոցի մոտ, որտեղ որ իջեւանել է Թուրքիայի վարչապետը եւ բողոքի ակցիա իրականացրել։
Հյուրանոցի մոտ հավաքված թուրքերը վանկարկել են Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունից հետո ժողովրդի կողմից Էրդողանի դեմ կիրառվող «Գող կա» եւ «Էրդողան, հրաժարական տվեք» արտահայտությունները։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։




























