Արգել-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին հունվարի 20-ին, ժամը 15.55-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, ուղեւորը եւ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 20-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է մայթեզրին կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: