Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին ազատ արձակելու պահանջը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ «Էրգենեկոն»-ի գործը հետաքննող դատախազներից Զաֆեր Քոչը դիմել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին ազատ արձակելու համար։
Սակայն դատարանը դիմումը քննարկելուց հետո հայտարարել է, թե նախկինում կայացված վճռի համար նոր քննարկման անհրաժեշտություն չեն տեսնում եւ մերժել դիմումը։
Նշենք, որ 2013-ի օգոստոսին դատարանը «Էրգենեկոնի» գործով ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին՝ «հեղաշրջման փորձ իրականացնելու» եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով։




























