«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը: Նա ներկայացրել է տասնհինգ կետ, որին պետք է համապատասխանի տղամարդը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Անի Զախարյանն ասաց, որ այսօր այսպիսի հատկանիշներով օժտված տղամարդկանց գրեթե չի հանդիպում, բայց «հայ տղամարդիկ ունեն այն պոտենցիալը, որպեսզի դառնան այդպիսին»:
«Վերջին շրջանում երեւի սոցիալական խնդիրներից ելնելով՝ հայ տղամարդը կորցրել է իր դեմքը: Կուզեի տեսնել այսպիսի տղամարդկանց»,- ասաց Անի Զախարյանը։
Հարցին, թե ինքը հանդիպե՞լ է այդպիսի տղամարդու, ՆՔՄԿ ղեկավարը պատասխանեց, որ չի ուզում խոսել այդ մասին։
Եվ այսպես՝ ըստ Անի Զախարյանի, որպեսզի իսկական կինը սիրի տղամարդուն, տղամարդը պետք է լինի՝
1.Կնամեծար
2.Ազնիվ
3.Հայրենասեր
4.Խելացի
5.Անվախ և համարձակ
6.Ճկուն մտքով
7.Առատաձեռն
8.Լիդեր
9.Հումորի զգացումով
10.Խենթությունների պատրաստ
11.Առնական արտաքինով
12.Հետաքրքիր
13.Լուրջ պահվածքով
14.Ռոմանտիկ
15.Նպատակասլաց և երբեք չհանձնվող




























