Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երեւանի ժամանակով՝ 13:30-ին) պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով, պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ, մոտ 35-ը վիրավորվել են:

Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե պայթյունը հնչել է Հարեթ Հրեյքի արվարձանում, «Քութս» գրախանութի մոտ: Ավտոմեքենան պայթեցրել է մահապարտը: Վնասվել են բազմահարկ շենքրի առաջին հարկերը, որտեղ գրքերի խանութն է եղել:

Քանդահարյանի խոսքով, Բեյրութի հարավային արվարձանում հայեր չեն ապրում, եւ տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան: