Ղարաբաղյան հակամարտությունում վերջին խոսքը դրա կողմերինն է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ելնում ենք նրանից, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն երկու կողմերը: Նոյեմբերին Վիեննայում նախագահներ Ալիեւի ու Սարգսյանի հանդիպումը մի փոքր հուսադրում է»,-հայտարարել է Լավրովը: Ըստ նրա՝ նախագահները գոհ են եղել հանդիպումից ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ փորձում են երկխոսություն հարթել: