Վրաստանի մայրաքաղաքային կրկեսում առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա: Դժբախտ դեպքը պատահել է հունվարի քսանին: Տուժողին հիվանդանոց են տեղափոխել: Նրա առողջական վիճակը գնահատվում է, որպես ծանր: Արդյոք նա ինքն է փրկվել, թե գործընկերն են օգնել, հայտնի չէ:
Առկա տեղեկությունների համաձայն՝ տուժողը ուկրաինական խմբի անդամ է: Առյուծը հարձակվել է նրա վրա, երբ նա վանդակ է մտել:
Տղամարդը տուժել է սեփական անփութության պատճառով, նա խախտել է անվտանգության կանոնները հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչեով կրկեսի ներկայացուցիչներին:




























