Հանրապետության ողջ տարածքում, հունվարի 21–ին`ժամը 18.00-ի դրությամբ առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























