NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Թուրքիայում բնակվող ազատ լրագրող ու բլոգեր Ջիմ Քոլելիի հոդվածը, որը հրապարակվել է «The London Economic»-ում:
Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը ոչ այլ ինչ է, քան թատրոնի բեմում բոլոր դեկորացիաների փլուզում: Լավ մտածված այս ֆոնի հանկարծակի չքացումից հետո անհետանում է նաեւ ենթատեքստը բեմը զբաղեցնող դերասանների համար: Պատրանքը անհետացել է, եւ Թուրքիայի դեպքում գործող ժողովրդավարության հասկացությունը օրենքի գերակայությամբ գրեթե անհետացել է: Բացի այդ, նույնիսկ ետնաբեմում աշխատանքի քողազերծումը չի դադարեցրել ներկայացումը, եւ հանդիսատեսի ուշադրությունը գրավում են երկու բարձրակարգ դերասան:Գլխավոր գործող անձը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն է:
Մյուս կերպարը քիչ հայտնի է, թերեւս ընդարձակ լսարանի համար, թեեւ շատ թուրքեր այժմ ցնծում են այն ժամանակ, երբ Ֆեթուլլահ Գյուլենը հայտնվեց ուշադրության կենտրոնում, ով մինչ այդ ետնաբեմում էր:Քանի որ սկանդալը վնասում է իր կուսակցության հեղինակությանը, վապապետը նույնքան ուժգին պատասխան տվեց: Նշելով առաջիկա տեղական ու նախագահական ընտրությունների մասին այս տարի, եւ հաջորդ տարի խորհրդարանական ընտրությունների մասին՝ Էրդողանը սա անվանեց «կողտոտ դավադրություն» եւ «դատական հեղաշրջում»՝ իր կուսակցությունը անվանարկելու համար:Ինչպիսի՜ շոու: Սակայն նախքան հանդիսատեսը կսկսի ծիծաղել ներկայացման վրա, որին Էրդողանը վերածել է իր երկիրը, ամենածիծաղելի քայլը դեռ առջեւում է: Նրա ներկայացման ժամկետները չէին կարող ավելի արդիական լինել. տեղական ընտրությունները կկայանան մարտին:Լավագույն փորձագետներն առաջիկա տեսարաններում ընդգրկում են համընդհանուր ընտրությունների անցկացում, որպեսզի առավելագույնին հասցնեն Էրդողանի շանսերը ընտրություններում:
Կա նաեւ Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմից ընդունված երեք ժամկետները սահմանափակող օրենքի վերացում, որպեսզի Էրդողանը կարողանա մնալ վարչապետի պաշտոնում, եթե կրճատվեն նախագայ դառնալու նրա հնարավորությունները: Սպասեք նաեւ ավելի շատ սկանդալների, մաքրումների, հնարավոր է նաեւ հրաժարականների, եւ իհարկե, բողոքի ցույցերի: Հաշվի առնելով անցյալ տարի հակակառավարական ցույցերի ընթացքում վիրավորների ու զոհերի թիվը՝ սպասեք էլ ավելին: Վերջապես, սա ընտրությունների տարի է: Վայելեք ներկայացումը:




























