Զրույցը կրում էր գործնական ու կառուցողական բնույթ…

Հեռախոսային զրույցի ընթացքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Սիրիայի առնչությամբ Մոնտրեում հունվարի 22-ին մեկնարկող միջազգային կոնֆերանսի հետ կապված հարցեր: Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը, բացի այդ, զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման անդրադարձել են մի շարք արդիական հարցերի՝ այդ թվում իրանական միջուկային խնդրի շուրջ 2013թ.-ի նոյեբերին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը

Փոխանակվել են կարծիքներ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ՝ շեշտը դնելով առեւտրա-տնտեսական բանագավառում համագործակցության վրա: Զրույցը կրում էր գործնական ու կառուցողական բնույթ, նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում: