Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ռուսական հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իշխանոթյունը պատրաստ է ուժ կիրառել սադրիչների դեմ: Ըստ Ազարովի` եթե սադրիչները կանգ չառնեն, իշխանությունները ստիպված կլինեն ուժ կիրառել`Կիեւի կենտրոնում բախումները դադարեցնելու համար: Այս մասին Ազարովն ասել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Սակայն Ուկրաինայի վարչապետը նաեւ հույս է հայտնել, որ «ամեն դեպքում ողջախոհությունը կհաղթի»:
Վարչապետը նաեւ նշել է, որ ընդդիմությունը պետք է կողմնորոշվի` աջակցում է նա արդյոք Գրուշեւսկայա փողոցի ծայրահեղականներին, որոնք մասնակցել են «Բերկուտի» դեմ բախումներին: Եթե ընդդիմությունը նրանց չի աջակցում, ապա պետք է ոստիկանության հետ վերջիններիս մաքրի փողոցներից:




























