Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի մոտակայքում, հունվարի 21-ին, ժամը 23:40-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 74-րդ կմ-ում՝ Պ.Սեւակ գյուղի մոտ, «Տոյոտա լենդ կռուզեր» մակնիշի 30 ՕՕ 775 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել մոտակա դաշտը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ՝ 48-ամյա Հ. Ջ.-ին եւ ուղեւոր՝ 41-ամյա Գ. Հ.-ին, ովքեր տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դւորս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























