Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Օձուն գյուղի բնակիչ Ռ.Խ.-ին պատկանող անասնագոմում (30 ք.մ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.25-ին, մարվել՝ 01.10-ին:
Այրվել է տանիքից 10քմ մակերեսով հատված և ծխացել 10 հակ անասնակեր:




























