Հանրապետական կուսակցությունն այս տարվա առաջին նիստը հրավիրել է հունվարի 23-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 20.00-ին: Այն, ինչպես միշտ, վարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Թե ինչ հարցեր են քննարկվելու, դեռ հայտնի չէ, քանի որ օրակարգը ձեւավորվում է տեղում:




























