Ուկրաինան առայժմ պատրաստ չէ խոսել Մաքսային միությանն անդամակցելու հնարավորության մասին: Այս մասին հայտարարել է ուկրաինացի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ըստ նրա՝ Մաքսային միությունը ստեղծվել է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից՝ առանց Ուկրաինայի մասնակցության եւ արդեն մի ամբողջ նորմատիվային բազա է մշակվել:
«Մենք հիմա զբաղված ենք Մաքսային միության բազան ուսումնասիրելով, հիմա իրականացվում է այդ բազային առնչվող համաձայնագրերի խորը ուսումնասիրում: Երբ վերջացնենք, կշեռքի վրա կլինեն թե պլյուսները, թե մինուսները: Այժմ մենք դեռ պատրաստ չենք խոսել այդ մասին»,-ասել է Ազարովը՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























