Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 21-ին ժամը 23.10-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Խուդյակով փողոցի 84/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Ս., 24-ամյա Ն., 47-ամյա Հ. Գեւորգյանները եւ 6-ամյա Մ. Տեր. Բարսեղյանը:

Բժիշկները տուժածների առող¬ջական վիճակը գնահատել են բավարար:

Հունվարի 21-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.05-ին Հաղթանակ գյուղի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող N1 տուն-ինտերնատից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել 56-ամյա Հ. Գ.-ն եւ 77-ամյա Մ. Ժ.-ն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: