Պակիստանի արեւմուտքում շիա ուխտավորների տեղափոխող ավտոբուս նետված ռումբի պայթյունից առնվազն 22 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել, եւս մի քանիսն անհետ կորած են համարվում:

Ըստ ոստիկանների՝ ուխտավորները Հարեւան Իրանից Քվետա էին վերադառնում՝ նույնանուն նահանգի մայրաքաղաք: Հարձակումը կատարվել է քաղաքից հարավ-արեւմուտք գտնվող ճանապարհին, գրում է Euronews-ը:

Հաղորդվում է, որ ռումբը պայթել է կառավարության անվտանգության ուժերի ուղեկցությամբ ընթացող երկու ավտոբուսներից մեկում: Պակիստանում փոքրամասնություն հանդիսացող շիաները արդեն քանիցս դառնում են «Ալ Քաիդայի» հետ կապված սունի ծայրահեղականների հարձակման թիրախ: