Գյումրիի Շիրակացու փողոցի Արարատ խանութի մոտ, «Ֆոլքսվագեն» անհայտ ավտոմեքենայի վարորդը hունվարի 21-ին` ժամը 20.30-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























