ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ խոշոր համաշխարհային գերտերությունների առաջնորդները չպետք է կանայք ունենան, քանի որ հենց կնոջ պատճառով, ընստ նրա, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս վատ տեսք ունի:

«Օբաման արտաքնապես շատ է փոխվել: Կանաչել է: Կնճիռները շատացել են; Մեղավորը Միշելն է: Իհարկե, խոշոր գերտերությունների առաջնորդները պետք է առանց կանանց լինեն»,-հայտարարել է Ժիրինովկին լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա կարծում է, որ կանայք խանգարում են պետություն ղեկավարելուն:

Ժիրինովսկին հաղորդել է, որ Օբամային նամակ կուղարկի, որպեսզի նա «հնարավորինս շուտ ազատվի կնոջից»: