Ուկրաինայի ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ակտիվ գործողությունները Կիեւի կենտրոնական Գրիշչեւսկի փողոցում պայմանավորված են իրավապահների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ: Այս մասին հայտարարել են Ուկրաինայի ՆԳՆ-ից:
Ոստիկանությունը առգրավել է անհայտ նյութով տարաներ (կանիստրներ), որոնք ցուցարարները, ըստ ՆԳՆ-ի, մտադիր էին Գրուշչեւսկի փողոցում օգտագործել ոստիկանների դեմ, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ոստիկանությունում տեղեկատվություն է հայտնվել, որ ակցիայի մասնակիցները մտադիր են անհայտ քիմիական նյութ օգտագործել, որով ցանկանում էին ոստիկաններին այրվածքներ հասցնել:
Ոստիկանությունը պնդում է, որ այդ իրավախախտումը կանխարգելելու նպատակով, իրավապահները գործողություն են իրականացրել ցուցարարների դեմ եւ առգրավել տարաները:




























