2013-ին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է ռեկորդային 2013 18.64 տոկոս: Այս մասին է վկայում «Զբաղվածության  գլոբալ միտումներ 2014» (Global Unemployment Trends 2014) զեկույցը, որը հրապարակել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ կենտրոնական ու հարավ-արեւելյան Եվրոպայում գործազրկության մակարդակը նշանակալիորեն բարձր է, ԱՊՀ համեմատ, որտեղ միակ բացառությունը Հայաստանն է: 2013-ին գործազրկության մակարդակն իսկապես ավելացել է, քանի որ զեկույցի համաձայն՝  2012-ին գործազրկության մակարդակը կազմում էր 17.3 տոկոս՝ ԱՊՀ-ում ամենաբարձր ցուցանիշը:

2013-ինհարեւան Վրաստանում գործազրկության մակարդակը կազմել է 14.3 տոկոս, Ադրբեջանում՝ 5.5: