Ամերիկացի միլիարդատեր ու շինարարական մագնատ Դոնալդ Թրամփը կրկին աչքի է ընկել իր քաղաքական ամբիցիաներով՝ հայտարարելով, որ դիտարկում է 2016-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու հնարավորությունը:

Ըստ նրա՝ ինքը չի բացառում, որ կմասնակցի ընտրություններին: Ըստ որում, նա նշել է, որ դրա համար երկու պատճառներ կան՝ հանրապետականների կողմից պոտենցիալ  թեկնածուի՝ Նյու Ջերսիի նահանգապետի վերաբերյալ սկանդալն ու հենց Տրամպի դժգոհությունը Բարաք Օբամայի քաղաքականությունից: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ 2011-ին Թրամփն արդեն հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն հետո հրաժարվել էր դնել իր թեկնածությունը՝ հայտարարելով, որ պատրաստ չէ թողնել իր բիզնեսը: