Երեւանի N1 տուն-ինտերնատից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 56-ամյա Հ. Գ.-ն եւ 77-ամյա Մ. Ժ.-ն թունավորվել են շմոլ գազից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուն ինտերնատի աշխատակիցներից մեկը:

«Թունավորվածներից մեկը եղել է տուն-ինտերնատի տատիկներից մեկը, իսկ մյուսը՝ սանիտարը: Տատին բաղնիքում լողանալիս է եղել, իսկ սանիտարը՝  նրան օգնել է: Էդ ժամանակ են թունավորվել»,- ասաց աշխատակիցը:

Աշխատակցի խոսքով՝ շմոլ գազից թունավորում իրենց մոտ նախկինում չի եղել:

NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» ՀԲԿ-ի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն ասաց, որ նրանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից.«Երկուսն էլ իրենց ոտքով գնացել են, լավ էին, որեւէ խնդիր չկար»:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.05-ին Հաղթանակ գյուղի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող N1 տուն-ինտերնատից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել երկու քաղաքացի: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության: