Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում, այսօր՝ հունվարի 22-ին,  ժամը 02.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթեւեկելի մասից եւ բախվել մայթի կրպակին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը  եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: