Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում, հունվարի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել ճանապարհին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս գալով երթեւեկելի մասից` հարվածել է սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: