Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 29/6 շենքի մոտ, հունվարի 21-ին, ժամը 18.20-ին, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» եւ «Դեու» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Դեու»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























