Երեւանի Արցախի փողոցում, հունվարի 21-ին, ժամը 03.00-ի սահմաններում, շենքի պատին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: