Նախորդ տարի միայն Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 1600 անգամ, մինչդեռ հայկական կողմը պատասխան կրակ է բացել մոտ երկու անգամ պակաս: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Օպերատիվ արձագանքման ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը՝ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակման թեմայով քննարկման ժամանակ: Քննարկումը նախաձեռնել է պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայկական գրասենյակի նախաձեռնությամբ:

Նա նշել է, որ դա նրանից չէ, որ մենք վախենում ենք կրակ բացել, մենք պարզապես դա անում ենք ծայրահեղ դեպքերում: Նա նշել է, որ 2013-ի հոկտեմբերի 22-ի միջադեպից հետո որոշում է կայացվել ժամանակավորապես փակել Պառավաքար-Վազաշեն ճանապարհը՝ նպատակ ունենալով ապահովելու բնակիչների անվտանգությունը: Սակայն ճանապարհը փակ է մինչեւ հիմա: