Կիեւում եվրոմայդանի կողմից դեպի Գրիշչեւսկի փողոց է շարժվում ցուցարարների բազմահազարանոց բազմությունը:

«Ցուցարարների առաջին շարքերում, բացառությամբ մի քանի տաքգլուխների, փորձում են չմոտենալ ոստիկանության շղթային: Առաջին շարքի ցուցարարների հետեւում մյուսները սալահատակի կտորներ են նախապատրաստում»,-դեպքի վայրից հաղորդում է Vesti.ru-ի թղթակիցը:

Միաժամանակ, «Բերկուտը» Մարիինյան զբոսայգու լանջին սկսել է վերակազմակերպվել եւ աստիճանաբար հետ է մղում ցուցարարներին բարիկադների վրայից, որոնք իրենց հերթին, նահանջի ճանապարհին նոր բարիկադներ են կառուցում:

Կիեւի կենտրոնում տեղի ունեցող դեպքերին կարելի է հետեւել առցանց հեռարձակմամբ: