Արմավիր քաղաքի երկաթգծի տարածքում, հունվարի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, նույն քաղաքի 59-ամյա բնակիչն այստեղ ինքնասպանության փորձ է կատարել:
Տղամարդը վազելով դեպքի գնացքը՝ փորձել է գլուխը դնել գնացքի անիվների տակ, սակայն գլուխը կպել է գնացքի դիմային մասում մի դետալի եւ միայն վնասվել: Նրան տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց:
Այս միջադեպի մասին տեղյակ են նաեւ իրավապահները, որոնք NEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ նշված դեպքով քննություն է կատարվում:



























