Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկել է ՀՀ արդարադատության նախարարությունում նշանակում կատարելու որոշումը։

Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –ին եւ 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է. Կամո Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար»: