Ամերիկյան Hubble տիեզերական աստղադիտակը լուսանկարել է մի աստղ, որը կարող է պայթել: NASA-ն ստացված երեք լուսանկարներից լավորակ կոմպոզիցիա է կազմել:
Հաղորդվում է, որ Hubble-ը լուսանկարել է [SBW2007] 1 օբյեկտը, որը Երկրից 20 հազար լուսային տարի հեռավորության վրա է: Գիտնականների կանխատեսումների համաձայն` աստղը ցանկացած պահի կարող է գերնոր դառնալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հատկանշական է, որ պայթյունը Երկրից անզեն աչքով տեսանելի կլինի:




























