Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցություններն այլընտրանք չունեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ միջնորդների կողմից ներկայացված հիմնական սկզբունքները մնում են բանակցային սեղանին: Ըստ Նալբանդյանի՝ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը հաստատել է իր հավատարմությունը այդ սկզբունքներին: Ադրբեջանական կողմը շարունակում է անհաջող քայլերը՝ անտեսելու ինչպես սկզբունքները, այնպես էլ համանախագահների կոչերը:

Պատասխանելով այն նկատողությանը, որ երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է նոր առաջարկությունների մասին, Նալբանդյանը նկատել է, որ ռուս նախարարը խոսել է նոր մշակումների մասին:

Ինչ վերաբերում է սահմանին տեղի ունեցող միջադեպերին ու բանակցային գործընթացի վրա դրանց ազդեցությանը, Նալբանդյանը հիշեցրել է, որ վերջերս իր ղարաբաղյան գործընկեր Կարեն Միրզոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիֆ Լֆորի հետ հանդիպման արդյունքում անդրադարձ է կատարվել այդ հարցին:

«Սկայն բանակցությունները պետք է շարունակել: Բանակցություններն այլընտրանք չունեն»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը միակն է, որի վերաբերյալ ընդունվել են բարձր մակարդակում նմանատիպ հինգ համաձայնեցված հայտարարություն: Դրանցից յուրաքանչյուրից հետո Հայաստանը ողջունել է համանախագահ-երկրների մոտեցումները: «Ադրբեջանը փորձում է գլխիվայր շրջել: Սեփական ազգի համար իլյուզիաներ են ստեղծվում»,-նկատել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նաեւ հաղորդել է, որ վաղը Փարիզում կկայանա իր հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: