Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը տրանսպորտի սակագնի վերաբերյալ հարցի իր պատասխանը չի փոխել: Հունվարի 22-ի մամուլի ասուլիսում նա լրագրողներին ասել է, որ 2013թ. օգոստոսին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծված տրանսպորտի հանձնաժողովը շարունակում է աշխատանքը եւ դա անում է միանգամայն թափանցիկ:
Ի պատասխան հարցին, թե ինչու է որոշվել քննարկումը փետրվարից տեղափոխել Հանրային խորհուրդ, Արեյանը նշել է, որ բոլոր հարցերին հնարավոր կլինի պատասխանել միայն հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո: «Այն եզրակացություն կկազմի, որի հիմքով կկարողանանք ինչ-որ բան ասել», - մեկնաբանել է Արեյանը: Նա ընդգծել է, որ քաղաքապետարանն առայժմ ուղեվարձի թանկացման մասին ոչ մի հայտարարություն չի արել:
Նշենք, հասարակությունը մտավախություն ունի, որ2013թ. հուլիսին 100 դրամ մնացած ուղեվարձը կրկին կարող է բարձրացվել:



























