Հայաստանի տարածքում այս գիշեր եւ վաղը ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արեւմտյան է՝ 2-5 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` էապես չի փոխվի:  «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ hունվարի 22-ին հնարավոր է թույլ ձյուն: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0+2 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,

Կոտայքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,

Լոռիում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+7,

Տավուշում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+10, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,  

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3, 

Արարատում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3

Արմավիրում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3, 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+10, 

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+8,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7: