Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն, այսօր՝ հունվարի 22-ին, այցելել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 2 մանկապարտեզ, որտեղ մանկապարտեզի տնօրեն Զարուհի Աբրահամյանի հետ շրջել է անցած տարի մասնակի վերանորոգված շենքում, խմբասենյակներում, ծանոթացել սենյակների ջերմաստիճանին: Տնօրենը վարչական շրջանի ղեկավարին ներկայացրել է կատարված աշխատանքները:

Անդրադառնալով սննդի վերահսկողությանը` Արա Սադոյանը նշել է, որ  չափազանց կարեւորում է  երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովումը եւ փոքրիկների համար  թույլատրելի ճիշտ ճաշացանկով  սննդի ապահովումը:  Վարչական շրջանի ղեկավարը պահանջել է շարունակել վերահսկողության գործընթացում նաեւ ներգրավել ծնողներին: