Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ հունվարի 22-ի ուշ երեկոյան մոտ մեկ ժամ տեւած ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով  վնասվել են գազի խողովակները, հրդեհ է բռնկվել, որը բնակիչների ուժերով մարվել: Գյուղում գազ չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Մովսես գյուղի բնակչուհի Հասմիկ Շահնազարյանը:

«Մոտ մեկ ժամ առաջ դադարեցին կրակոցները, այնքան շատ էր, կարծես գյուղում սայլուտ պայթեցնեին, ուղղակի առանց լույսի»,- պատմեց Հասմիկը:

Նրա խոսքով` կրակոցները իրենց համար սովորական են, չնայած վերջին օրերին դրանք զգալիորեն ակտիվացել են:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: