Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 74-ամյա Էդիկ Մադյանը, ով հունվարի 20-ին դուրս է եկել հիվանդանոցից, առայժմ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա հարազատները:

Նրանք տեղեկացրին, որ երեկ Էդիկ Մադյանին տեսել են թիվ 37 ավտոբուսի մեջ, որը Էրեբունի-Կոմիտասով գնում է Նոր Նորք: Բայց առայժմ չի հաջողվել հայտնաբերել նրան:

Նշենք, որ Տավուշի մարզ, Այգեձոր գյուղի բնակիչ, 1940թ-ին ծնված Էդիկ Մադյանն հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից, կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով»: