Վանաձորի N զորամասում այսօր՝ հունվարի 23-ի գիշերը, վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել, զինծառայողներ չեն տուժել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Երեւանի բնակիչ, 1992թ ծնված Հայկը իր մի խումբ ընկերների հետ փորձել է մտնել զորամասի տարածք, ինչը զինծառայողները թույլ չեն տվել: Առաջացել է վիճաբանություն, որը վերաճել է ծեծկռտուքի: Մարմնական վնասվածքներ է ստացել Հայկը, ում տեղափոխել են զինվորական հոսպիտալ:

Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ դեպքի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ լուրջ բան չի եղել, մեկնաբանելու բան չկա: