Հայաստանում 2013թ.  ընթացքում գրանցվել են  11090 արտակարգ դեպքեր եւ պատահարներ, որոնց հետեւանքով զոհվել են`  615, վիրավորվել`  8647 մարդ: Այդ մասին ասվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 2013թ. հաշվետվության մեջ:

2013թ.  «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 1.365.118 զանգ:

2013թ.  հանրապետությունում գրանցվել են  11090 արտակարգ դեպքեր եւ պատահարներ, որոնց հետեւանքով զոհվել են`  615, վիրավորվել`  8647 մարդ:

Գրանցված 11090 դեպքերից`

-  6397-ը` տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 57.6 %-ը, որոնց հետեւանքով զոհվել է 333 մարդ, կամ ընդհանուր զոհերի` 54.1 %-ը, վիրավորվել` 4074 մարդ, ընդհանուր տուժածների` 47.1 %-ը:

Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 3442-ը կամ 53.8 %-ը հրդեհի դեպքերն են, որոնց հետեւանքով զոհվել են 11 եւ վիրավորվել 34 մարդ: Տեխնածին բնույթի դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում նաեւ ՃՏՊ-ները՝ 2824 կամ տեխնածին բնույթի դեպքերի 44.1 %-ը, որոնց հետեւանքով զոհվել է 316 մարդ, ընդհանուր զոհերի` 51.3 %-ը, վիրավորվել՝ 3994 մարդ, ընդհանուր տուժածների 46.1 %-ը:

- 301-ը` տարերային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2.7 %-ը, որոնց հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ: 

- 4392-ը` սոցիալ-կենցաղային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 39.6 %-ը, որոնց հետեւան-քով զոհվել է 281 մարդ, կամ ընդհանուր զոհերի 45.6 %-ը, վիրավորվել` 4565 մարդ, կամ ընդհանուր տուժածների 52.7 %-ը:

Հաշվետու ժամանակահատվածում փրկվել է 139 մարդու կյանք (2012թ. 88 մարդ):