Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մասնավորապես, ծառայության տեսչական եւ վերլուծական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Մինասյանը նշանակվել է Գեղարքունիքի  մարզային բաժնի պետ: Վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանը:

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լեւոն Բալյանը նշանակվել է նորաստեղծ՝ Երեւան քաղաքի  վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ:  Վերջինիս պաշտոնում  նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Թորոսյանը: Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ազիզյանը:

Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության կապիտան Սարգիս Կարապետյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության  մայոր Ալեքսանդր Մուշեղյանը՝  Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ, Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը՝ Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Հովհաննիսյանը՝ Ավան եւ Նոր-Նորք բաժնի պետ, Երեւան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Քոսյանը՝ Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Արտաշեսյանը՝ Սյունիքի մարզային բաժնի պետ:

Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Արմեն Հարությունյանը նշանակվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պետի  ժամանակավոր պաշտոնակատար: Երեւան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանը նշանակվել է Վայոց ձորի մարզային բաժնի պետ:

Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով արդարադատության կապիտան  Սերգեյ Վարդանյանը նշանակվել է ծառայության ընդհանուր բաժնի պետ: