Ոստիկանության Մալաթիայի բաժնում հունվարի 21-ին հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակարանում հրդեհ է, եւ ներսում ծխահարված դիակ կա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1932 թ. ծնված Կիմա Հարությունյանի կիսաայրված դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: