ԱՄՆ-ում ութամյա տղան կյանքի գնով այրվող տրեյլերից փրկել է իր վեց ազգականներին:
Դեպքը կատարվել է հունվարի 20-ին Նյու Յորք նահանգի Փենֆիլդ քաղաքում:
Հաղորդվում է, որ Թայլեր Դուհենն ընտանյոք հանդերձ գիշերել է պապի մոտ: Գիշերն արթնանալով՝ նա տեսել է, որ մահճակալի ծածկոցը, որի վրա քնած էր իր չորս տարեկան զարմուհին, այրվում է: Տղան հասցրել է արթնացնել վեց ազգականներին՝ չորս մեծահասակների եւ 4 ու 6 տարեկան երկու երեխաների: Նրանք բոլորը ժամանակին դուրս են եկել թրեյլերից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Դրանից հետո երեխան կրկին մտել է այրվող տարածք՝ 54-ամյա քեռուն եւ 57-ամյա պապին արթնացնելու: Տղամարդն առանձին սենյակում էր քնում եւ դժվարությամբ էր տեղաշարժվում՝ ոտքի անդամահատումից հետո գամված լինելով հաշմանդամի սայլակին: Նրանց մարմինները գտնվել են այրված ֆուրգոնում:
Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառն էլեկտրացանցի անսարքությունն է եղել: Հրշեջներն ութամյա տղայի արարքը հերոսական են ճանաչել: Համացանցում նրա թաղման համար միջոցներ են հավաքել: Մի քանի օրում նրա ընտանիքին ավելի քան 30 հազար դոլար է փոխանցվել:




























