Շուրջ 10 տարի առաջ քրեագիտության եւ դատական փորձագիտության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում ստեղծված Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներն առաջին անգամ մասնակցեցին հեռուստակամուրջի ԱՄՆ-ում տվյալ ոլորտի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD)-ի իրենց գործընկերների հետ։

Սույն թվականի հունվարի 22-ի ուշ երեկոյան (ժամագոտիների զգալի տարբերության պատճառով) Փորձաքննությունների ազգային բյուրոյի շուրջ 20 առաջատար փորձագետներ, հետազոտողներ եւ կազմակերպիչներ մասնակցեցին առցանց սեմինարին (Webinar-ին), որը նվիրված էր քրեագիտության եւ դատական փորձագիտության բնագավառի հրատապ խնդիրներից մեկին՝ ընդունվող իրեղեն ապացույցների եւ համեմատական նմուշների որակի մեթոդական ապահովմանը, ինչպես նաեւ փորձաքննությունների կազմակերպման ժամանակակից տիպային ընթացակարգերին, ինչը վերջին հաշվով թույլ է տալիս առավելագույնս բարձրացնել փորձաքննությունների որակը եւ օպտիմալացնել դրանց կատարման ժամկետները։

Հարկ է նաեւ նշել, որ մոտ ժամանակներս նախատեսվում է շարունակել համագործակցությունը տվյալ կառույցի հետ, այդ թվում եւ թեմատիկ Webinar-ներին մասնակցությամբ։ Ի դեմս հեռուստակամուրջին մասնակցում էին նշված բնագավառի 55 կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի լրատվամիջոցների գծով պատասխանատու Լանա Մշեցյան