Չինաստանում բարձրագույն պատժի՝ մահապատժի է դատապարտվել Սինյու քաղաքի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի (Օրենսդիր մարմին) նախկին ղեկավար Չժոու Ցզյանհուան:
Մեղադրական դատավճռի համաձայն՝ Չժոու Ցզյանհուան մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու 99 դեպքերում: Քննության տվյալով՝ նախկին պաշտոնյայի տրամադրության տակ անօրինական ճանապարհով 10,2 մլն յուան (1,6 մլն դոլար) է հայտնվել:
Մահապատիժն ի կատար կածվի երկու տարի անց: Չժոու Ցզյանհուային նաեւ զրկել են քաղաքական իրավունքներից, նրա գույքն առգրավված է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























