Արարատի մարզի Նորամարգ գյուղում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Մերսեդես E-320» մակնիշի 34 AP 912 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ջրանցքը. տուժածներ չկան: