Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում (Մ-4 միջպետական ավտոճանապարհի 33-րդ կմ-ում), այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է,որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 20 SS 213 (վարորդ՝ Գ. Ս., ծնվ.1965թ.), «ԿԻԱ» մակնիշի, «Լեքսուս» մակնիշի 88 TT 101 (վարորդ՝ Ա. Ա., ծնվ.1961թ.), «Միթսուբիշի» մակնիշի 34 LV 029 համարանիշների (վարորդ՝ Վ. Գ., ծնվ.1980թ.) ավտոմեքենաները, ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























